Էդմոն Մարուքյանը դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։

Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։
Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։
Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։

Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։
Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։