Տանը նստած մարդիկ, որոնք փողոցում չեն, պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ռադիկ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մեր գիտաշխատողն այսօր ստանում է աշխատավարձ մեր երկրի միջինի աշխատավարձի կեսի չափով: Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջինի կրկնապատիկը, Չինաստանում հասնում է 5-10 անգամի, այսինքն` գիտնականները ստանում են տվյալ երկրի 5-10 անգամ ավել միջին աշխատավարձից: 1991 թվականից՝ անկախությունից հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մեր գիտությունը չի ֆինանսավորվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ներկա իշխանությունների օրոք գիտության նկատմամբ ֆինանսավորման աճ եղել է, թե ոչ:

«Գիտաշխատողը պետք է աշխատավարձ ստանա, գիտական սարքավորում ունենա, կարողանա գնալ գործուղման, մասնակցի գիտական կոնֆերանսների, իսկ եթե գիտաշխատողը ստանում է միջին աշխատավարձի կեսը, դա նշանակում է, որ գիտությունը չի ֆինանսավորվում, կան մարդիկ,  պահում են այդ հիմնարկները՝ սպասելով լավ օրվա, երբ կլինի գիտության ֆինանսավորման հնարավորություն: Իսկ այլ երկրներում առաջին հերթին անվտանգությունն է, հետո՝ գիտությունը, իսկ գիտությունն էլ անվտանգության խնդիրներն է լուծում»:

Հարցին, թե գիտնականները շարունակո՞ւմ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ մտափոխվել են, Մարտիրոսյանը պատասխանեց, որ գիտնականներն իրենց կարծիքը հայտնել են, և Գիտությունների ազգային ակադեմիան ժամանակին արել է իր հայտարարությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետի հրաժարականի պահանջին հանրության լայն զանգվածներ չմիացան, Մարտիրոսյանը պատասխանեց. «Քաղաքագետ չեմ, բայց կարծում եմ, որ իրողությունների չափանիշը չի որոշվում փողոցում եղած մարդկանց թվով: Ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ կան, որ փողոցում չեն, այլ նստած են տանը կամ աշխատավայրում, ունեն նույն կարծիքը, ինչ որ ունեցել են առաջ, փողոց դուրս գալը հիմնական պայմանը չէ: Կարծիքը արտահայտում են տարբեր ձևերով: Վաղը եթե ընտրություններ լինեն, այդ ձևով կարտահայտեն իրենց կարծիքը՝ ավելի օրինական ձևով»:

Հարցին, թե պահանջելով Ն. Փաշինյանի հրաժարականը, ինչպես է պատկերացնում եկող կառավարությունը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է լինի այնպիսի իշխանություն, որ համապատասխանի անցյալին և այն խնդիրներին, որոնք մենք դրել ենք մեր առաջ՝ առաջիկա տարիների զարգացման համար: Նոր սերնդի, նոր պատմության ու մշակույթի զարգացման համար պահանջվում են խելոք, ճիշտ կազմակերպող, լավ լսող, ճշգրիտ բաներ ասող մարդիկ: Ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»:

Մանրամասները՝ տեսանյութում: