Վերջին 30 տարում մենք քամել ենք գիտական ենթակառուցվածքը՝ հզորացնելու փոխարեն. ռոբոտաշինության ինժեներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է,որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով:

«2025 թվականին Հայաստանում գիտություն գրեթե չի մնալու: Սա դառնում է ակնհայտ, երբ ծանոթանում ես վիճակագրությանը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ռոբոմարդ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը և ընդգծեց, որ Հայաստանում գիտնականների մեծ մասը կենսաթոշակային տարիքի է:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկա կառավարման համակարգերով զբաղվող գոնե մեկ առաջադիմական գիտական խումբ, որի հետ ԱԹՍ-ներ նախագծողները կարող են աշխատել. «30 տարում մեր պետության գիտական քաղաքականությունը բերել է գիտության գրեթե վերացմանը: Այն, ինչ մնացել է, խորհրդային հզոր գիտության հետևանքն է: Բայց մենք քամել ենք գիտական ենթակառուցվածքը՝ հզորացնելու փոխարեն»:

Տիգրան Շահվերդյանը ընդգծեց, որ գիտության ծրագրերում ներդրումներ չեն արվում: Դիմելով խորհրդարանին՝ Շահվերդյանը նշեց. «Դուք ունեք պատմական հնարավորություն մեր վճարած հարկերի ճիշտ վերաբաշխմամբ վերածնելու հզոր գիտությունը Հայաստանում: Մենք այլևս ժամանակ չունենք: Գիտության առաջնահերթությունը պետք է կանոն դառնա և ֆիքսվի օրենքով»:

Մանրամասները՝ տեսանյութում: