Ֆրանսիական RSF-ն դատապարտում է մամուլի նկատմամբ բռնությունները Թուրքիայում

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ-RSF) իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել  Թուրքիայում մամուլի և լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնության նոր ալիքի կապակցությամբ։ Խոսքը մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Աֆրինի գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցների համար սահմանած «առաջարկների» և սոցցանցերում կատարված հրապարակումների պատճառով տեղի ունեցած ձերբակալությունների մասին է. փոխանցում է EH-ն:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝  Աֆրինի գործողությունների շրջանակներում թուրքական մամուլին ուղղված «ազգային շահերի պաշտպանության» կոչը կազմակերպությունը բնութագրել է որպես «թուրքական մամուլը իշխանության և նրա ռազմական նպատակներին ծառայեցնելու փորձ»։

RSF-ի պաշտոնակայքում հրապարակվել են հունվարի 21-ին 15 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունները, իսկ այլ լրատվական գործակալություններին, այդ թվում՝ նաև արտասահմանյան լրատվամիջոցներին չդիմելու կոչը բնութագրվել է որպես «վհուկների որս»։ Աղբյուրն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում բազմակարծությունը վերանում է։

Իրավապաշտպան կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի գրասենյակի տնօրեն Բիհրը այս մասին ասել է․ «Այս նոր քարոզչությունը քննադատական ձայների դեմ ուղղված ճնշում է, իսկ ռազմական գործողության ետ կապված քննարկումների գրեթե իսպառ դադարեցումը ցույց է տալիս Թուրքիայում բազմակարծության ոչնչացման աստիճանը»։ Նա մտահոգիչ է համարել այն, որ Թւորքիայի կառավարությունը փորձում է լիովին իր վերահսկողության տակ վերցնել ողջ լրատվական դաշտը՝ հաշվի չառնելով անգամ այն, որ այդ կերպ սասանվում է հասարակության վստահությունն ու սաստկանում ներքին լարվածությունը։

Աֆրինի գործողությունների վերաբերյալ բոլոր հրապարակումները «ահաբեկչության պրոպագանդա» որակելը քննադատել է նաև «Human Rights Watch» միջազգային կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Էմմա Սիքնլեյր-Վեբը։ Քննադատելով ծագումով քուրդ մի շարք քաղաքացիների վերջին ձերբակալությունները՝ նա ընդգծել է․ «Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի կառավարության անհանդուրժողականությունը քննադատությունների նկատմամբ գրեթե սահմաններ չունի»։

Սիքնլեյր-Վեբը նաև նշել է, որ լրագրողներին, կառավարությանը քննադատողներին ու ակտիվիստներին լռեցնելով՝ Թուրքիան խախտում և իր սեփական օրենքները, և մարդու իրավունքների միջազգային նորմերը։

Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում թուրքական ուժերի նախաձեռնությամբ ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ սոցցանցերում և լրատվամիջոցներում կատարված հրապարակումների առթիվ արդեն 91 մարդ է ձերբակալվել։ Նրանց թվում են հայտնի լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ։ Ձերբակալվել են նաև քրդամետ ընդդիամդիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) մի շարք առաջնորդներ։

Հավելենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել էր մեդիային ուղղված և 15 հոդվածից բաղկացած ցանկ, որով սահմանափակվում են Աֆրինի գործողությունների վերաբերյալ հրապարակվելիք լուրերի բովանդակությունը։ Դրանցով լրագրողներին պարտադրվում է Աֆրինի գործողությունը ներկայացնել բացառապես որպես հակաահաբեկչական գործողություն, տեղ չտալ քաղաքացիական բնակչության կրած վնասների մասին լուրերին, արտասահմանյան մամուլում տեղ գտած հնարավոր հակաթուրքական հայտարարություններին և այլն։