Երևանում առկա պատսպարանների խնդիրներից մինչև հրշեջ հիդրանտների նորոգում. ԵՓՎ-ն ամփոփել է 2020 թվականը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020թ-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երևանի քաղաքապետարանում Երևանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 50 հատ հրշեջ հիդրանտի վերանորոգման և նորերի տեղադրման վերաբերյալ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են: Նորոգման ենթակա ևս 55 հրշեջ հիդրանտի ցանկ է ներկայացվել: Երևանի քաղաքապետարանի և ԵՓՎ-ի միջև համագործակցությունը շարունակվում է բոլոր ուղղություններով:

2020 թվականի ընթացքում Երևանում առկա թաքստոցների ու պատսպարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ են իրականացվել, կազմվել են ակտեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հորդորեց ակտիվ աշխատանքներ տանել պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:

Նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարն «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանին, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, նախարարը պատվոգրերով պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ու փրկարարների: Երևանի փրկարարական վարչության պետն ու մի քանի փրկարարներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պատվոգրերի արժանացան: