Լյուքսեմբուրգի խորհրդարանի երկու անդամի հանձնվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները. տեղեկանում ենք Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:

«Տ. Բալայանը շեշտեց, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում ունեցած ավանդի, Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի նախաձեռնությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում Տ․ Բալայանը կարևորեց ԵՄ երկրների օրենսդիր իշխանությունների դերակատարությունը, որոնք ունենք քաղաքական և իրավական հսկայածավալ գործիքակազմ՝ ագրեսիա իրականացրած կողմերին պատասխանատության կանչելու և հնարավոր նոր սպառնալիքները չեզոքացնելու առումով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի խթանման, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում ունեցավ նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։

Լյուքսեմբուրգում դեսպան Տիգրան Բալայանը քաղաքավարական հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ»,- ասված  էհաղորդագրությունում: