200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ. ԿԳՄՍՆ

Լուրեր

03.05.2024 | 15:33
Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ
03.05.2024 | 15:21
Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել
03.05.2024 | 15:11
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են վթարի ենթարկվել
03.05.2024 | 15:00
ՄԻՊ-ը՝ Տավուշում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման, Վրաստանի վարչապետը՝ ԱՄՆ այցից հրաժարվելու պատճառների մասին․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 14:53
Մարտի 1-ի գործով նոր փամփուշտներ են ներկայացվել․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:50
ԵՄ-ն Բաքվին լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար
03.05.2024 | 14:41
Brent տեսակի նավթի գինն աճել է
03.05.2024 | 14:37
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով. Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:35
Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները
03.05.2024 | 14:33
Պարո՛ն Օհանյան, ի՞նչ է նշանակում սովետական սահմանները իրատեսական չեն, տպավորւթյուն է՝ ժխտում եք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:26
«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
03.05.2024 | 14:25
Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն… Ինձ մի’ սովորեցրեք նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:17
Երեկ վթարված ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է
03.05.2024 | 14:10
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
03.05.2024 | 14:02
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
Բոլորը

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։

«Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում: Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը:

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ հարթակում: 2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում: