Ինչքան ունենք, էդքան ծախսում ենք. Հակոբ Բեգլարյանը` թանկացումների մասին

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Տրնասպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, որի աշխատանքային գործունեությունն Ազգային ժողովում սկսվում և ավարտվում է միայն քվեարկությունների ժամանակ կողմ կոճակը սեղմելով, այսօր խոհրդարանում հայտարարեց՝ թանկացումների ազդեցությունն իր ընտանիքում էլ նկատելի է:

Պատգամավորը նախ սովորության համաձայն, տեսնելով լրագրողներին փորձեց խուսափել, այդուհանդերձ Factor.am-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան:

-Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հանրապետականը, որպեսզի մեղմի թանկացումների հետևանքները:

-Պետք է աշխատել, ամեն ինչ անել:

-Ի՞նչ պետք է անել կոնկրետ:

-Ամեն ինչ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սոցիալապես անապահով խավին՝ մինչ հանրապետականը կփորձի մեղմել թանկացումների հետևանքները:

-Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի, և մեր կուսակցությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս բոլոր ճգնաժամերից դուրս գանք:

-Իսկ հիմա ինչո՞ւ չի ստացվում ձեր կուսակցության մոտ:

-Արվում ա և շատ լավ ա արվում:

-Այդ դեպքում քաղաքացիներն ինչո՞ւ են դժգոհ:

-Դժգոհություն ամեն տեղ էլ կա և՛ մեր մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում:

-Ձեզ վրա այս թանկացումներն ազդե՞լ են:

-Բոլորի վրա են ազդել, ոչ թե միայն մեկի կամ երկուսի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան