Շուշիի պատմությունը համառոտ․1920 թվականին սպանվել են այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր հայ բնակիչներ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել  է. «Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը:

Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում և որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը:Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր անուններով, այդ թվում՝ Քար, Քարագլխի սխնախ, Շոշ բերդ, Շոշի սխնախ: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է: 1725թ. ութ օր տևած մարտերից հետո հայերը փախուստի են մատնել թուրքական 40 հազարանոց զորքին: 18-րդ դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Արցախի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, տիրացել է Շուշի ամրոցին», գրել է նա:

Հասրաթյանը հավելել է․ «1752թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան: 1790-ականներին Շուշին դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ: 1795թ. օգոստոսին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել գրավել: 1797-ի գարնանը ձեռնարկելով երկրորդ արշավանքը, Աղա Մահմեդը գրավել է բերդը: 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1805թ. մայիսին Կյուրակչայի պայմանագրով, Ղարաբաղն անցել է Ռուսաստանին»:

Այս անցումից հետո՝ Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը․ «1826թ. հուլիսին նորից է սկսվել պատերազմ Պարսկաստանի և Ռուսաստանի միջև: Պարսկական 60 հազարանոց բանակը պաշարել է Շուշին, սակայն բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները և 1500 հայ աշխարհազորայինները կարողացել են ձախողել պարսիկների նվաճողական ծրագրերը: 19-րդ դարի կեսին Շուշին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից20584-ը՝հայ: 1905թ. Շուշիում տեղի ունեցած թաթարա-հայկական ընդհարումների ժամանակ ավերվել է հայկական առևտրական թաղամասը, ինչի արդյունքում արձանագրվել է քաղաքի բնակչության զգալի նվազում՝ հասնելով 16500-ի: Հետագա տարիներին բնակչության թիվը նորից աճել է: 1916թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլ ազգեր: 1918-1920 թվականներին Շուշին և շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի և կոտորածների»:

Հասրաթյանը հիշեցրել է, որ արդեն 1920թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-մուսավաթական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել և հրի մատնել ողջ հայկական թաղամասը․ «1921թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին: Խորհրդային տարիներին Շուշին զգալի անկում է ապրել: Տեղի իշխանությունները՝ Բաքվի անմիջական հովանավորությամբ ավերեցին և ոչնչացրին քաղաքում եղած գրեթե այն ամենը, ինչ հայկական էր, այդ թվում՝ դեռևս կանգուն մնացած եկեղեցիները: 1988թ. Շուշիից բռնատեղահանվեց քաղաքում դեռևս մնացած 2000 հայ:Դրանից հետո երբեմնի հայոց բերդաքաղաքը Ադրբեջանը վերածեց ռազմակայանի»: