Human Rights Watch. ՀՀ-ի օրենսդրությունը արդյունավետորեն չի պաշտպանում ընտանեկան բռնության զոհերին. VOA

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Վերջերս հրապարակվել է HRW-ի տարեկան զեկույցը, ուր Հայաստանին վերաբերող հատվածում կառույցն անդրադարձել է 2020թ. զարգացումներին: Այս առիթով Ամերիկայի Ձայնը զրուցել է HRW-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Ռեյչել Դենբերի հետ:

Անցած տարվա ընթացքում Հայաստանի ամենակարևոր իրադարձությունները կապված էին Covid-19 համաճարակի ու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հետ, նշում է HRW իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս լույս տեսած իր տարեկան զեկույցում: Ըստ կառույցի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Ռեյչել Դենբերի՝ համավարակի դեմ պայքարի համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների ծագումն անցած տարվա ընթացքում բնորոշ է եղել շատ երկրների: Հիմնական հարցն է՝ որքանով են օրվա իշխանությունները օգտագործել համավարակի դեմ պայքարն ու կիրառվող սահմանափակումներն ազատ խոսքի ու ժողովրդավարության բռնաճնշման համար:

Հայաստանի պարագայում զեկույցն անդրադարձել է մի շարք մտահոգիչ դրսևորումների: Օրինակ, HRW-ը մատնանշում է իշխանությունների անթափանցիկ գործունեությունը համավարակի ժամանակ հեռահաղորդակցման ոլորտում, երբ այս ոլորտի ընկերությունները պարտադրվել էին տրամադրել իրենց բոլոր հաճախորդների հետ կապված տեղեկությունը՝ կորոնավիրուսի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Մեկ այլ օրինակ է այդ օրերին ոստիկանության արձագանքը բողոքի ցույցերին: Վկայակոչելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտարկումները՝ զեկույցն ընդգծում է, որ ՀՀ ոստիկանությունը տարբեր կերպ է արձագանքել բողոքի ցույցերին: Որոշ դեպքերում այն ընդհանրապես չի միջամտել, իսկ այլ դեպքերում` դադարեցրել անգամ հինգ մարդուց պակաս կամ անհատական բողոքի ակցիաները:

«Covid-19- ի դեմ կառավարության արձագանքում առկա էին մի շարք մտահոգիչ դրսևորումներ, սակայն մենք չենք գտնում, որ կառավարությունը լայնորեն փորձել է օգտագործել Covid-19- ը որպես պատրվակ՝ հանրահավաքներն արգելելու կամ խոսքի ազատությունը ճնշելու համար»,- ասում է Դենբերը:

Իրավապահ ոլորտի բարեփոխումները շարունակում են կարևոր խնդիր հանդիսանալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Զեկույցը մատնանշում է կառավարության ընդունած ոստիկանության բարեփոխումների՝ 2020-2022 թթ. ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Դրա հետ մեկտեղ, զեկույցն ընդգծում է, որ նախկին տարիներին ոստիկանության խախտումների ու բռնաճնշումների հետ կապված հետաքննությունները մնացել են անավարտ: Որոշ դեպքերում դրանք դադարեցվել են, քանի որ իշխանությունները պնդում են, որ չեն կարողացել բացահայտել խախտողներին:

«Ենթադրում եմ, որ երբ փոխվում է իշանությունը, ոստիկանությունը մնում է նույնը, և հավանաբար նոր իշխանությոնները չեն ցանկանում վերացնել իրենց ժառանգած ոստիկանական ուժերը, քանի որ բողոքի ցույցերը Հայաստանի հանրային կյանքի անբաժանելի մասն են: Ենթադրում եմ, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե պատասխանատվության ենթարկեն ոստիկանությանը իր գործողությունների համար, ապա ոստիկանությունը հետագայում չի պաշտպանի իշխանություններին հակաիշխանական բողոքների ժամանակ»,- ասում է Դենբերը:

Այս ամենի արդյունքում, ըստ Դենբերի, տուժում են հաշվետվողականությունն ու հաշվետու գործելակերպը, ինչն ընկած է ցանկացած պատասխանատու և ժողովրդավար կառավարության հիմքում: Բռնաճնշումներն ու խախտումները կլինին շարունակական, եթե դրանց իրակականացնողները չենթարկվեն պատասխանատվության, նշում է նա:

Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել նաև Հայաստանում բնապահպանական խնդիրների հետ կապված բողոքի ցույցերին, երեխաների, կանանց, հաշմանդամների, սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված հարցերին ու նրանց նկատմամբ բռնության դեպքերին: Անդրադառնալով ընտանեկան բռնության խնդրին՝ զեկույցն ընդգծում է՝ Հայաստանի օրենսդրությունը արդյունավետորեն չի պաշտպանում ընտանեկան բռնության զոհերին` վտանգելով նրանց կյանքն ու բարեկեցությունը: Ռեյչել Դենբերի կարծիքով անհրաժեշտ է քրեականացնել ընտանեկան բռնությունը:

«Կարծում եմ ՝ դա ամենակարևոր քայլերից մեկն է, որ հնարավոր է անել: Մյուս քայլերից է՝ ավելի շատ ռեսուրսների հատկացումն այն կանանց, ովքեր գտնվում են ընտանեկան բռնության վտանգի տակ, որոնք փրկվել են ընտանեկան բռնությունից և մնացել են անօթևան: Դա նշանակում է ավելի շատ ապաստարաններ և ավելի շատ միջոցներ ապաստարանների համար»,- նշում է Դենբերը:

Այս հարցերը կարգավորելու համար Դենբերը առաջարկում է իշխանությունները ներգրավվել ավելի շատ սեփական միջոցներ, ինչպես նաև դիմել դոնոր կառույցներին՝ դրսից օգնություն ստանալու համար:

Այսօր Հայաստանում գործում են ընդամենը երկու ապաստարաններ, որտեղ կարող են մնալ մոտ քսան տուժածներ: Կանանց աջակցության կենտրոնն ազդարարել է, որ 2020 թ.-ի հունիս ամսվա ընթացքում նրանք գրանցել են հիսուն տոկոսով ավելի շատ զանգեր-բողոքներ ընտանեկան բռնության մասին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Զեկույցը նշում է, որ կառավարությունը լոքդաունի պայամններում նպատակային քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ընտանեկան բռնության զոհերն անարգել օգտվեն ապաստարաններից: Շատ դեպքերում ընտանեկան բռնության ենթարկվածները չեն կարողացել կապ հաստատել ապաստարանների հետ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: