Եթե վարչապետն ասել է՝ վնգստացող դատավորներ կան, ուրեմն հիմքեր ունեցել է. ԲԴԽ անդամի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծառը ճանաչվում է պտուղով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմության կարծիքով՝ իշխանություններն իրենց գործուղել են ԲԴԽ՝ հետագայում տարբեր հարցերով ցանկալի արդյունք ունենալու համար

«Մենք դեռ պետք է աշխատենք, որ այդ ամեն ինչի մասին պնդումները հիմնավորեն կամ՝ ոչ։ Ես էլ հակառակը կասեմ՝ ժողովրդի մոտ ոչ մի հիմնավոր ապացույց չկա այդ մասին: Մինչև այդ մարդը չգնա, չաշխատի և որոշումներ չկայացնի, մենք չենք կարող ապագային միտված կանխատեսումներն ընդունել որպես փաստ և տալ գնահատականներ»,- նշեց Խաչատուրյանը։

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Խաչատուրյանը պատասխանեց. «Դա քաղաքական համատեքստում արված հայտարարություն էր, ես հիմա չեմ ուզում դրան պատասխանել։ Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, ես հավակնում եմ մասնագիտական աշխատանք կատարել»։

«Պատրաստվում է գնալ մի համակարգ, որի մասին վարչապետն արտահայտվելիս տվել է «վնգստացող» գնահատականը»,- այս դիտարկմանն ի պատասխան՝ Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց. «Եթե ասել է, ուրեմն, ենթադրում եմ, որ հիմքերն ունեցել է»։

Մանրամասները՝ տեսանյութում: