Բայդենը կարող է հայտարարել, որ անկախ ԼՂ-ի պատերազմի արդյունքներից՝ չի ընդունում Ադրբեջանի հաղթանակը

Լուրեր

29.04.2024 | 12:06
171 ավտոբուս ձեռք բերելու պայմանագիրը կնքվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 12:01
Բլինքենը զանգահարել է Փաշինյանին և Ալիևին, ուկրաինական զորքերն արևելքում նահանջել են․ ԼՈՒՐԵՐ
29.04.2024 | 11:55
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
29.04.2024 | 11:51
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչո՞ւ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:45
Ժամը 11։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
29.04.2024 | 11:42
Շաբաթ-կիրակի դեպի կենդանաբանական այգի անվճար երթուղի կգործի․ այն կգործարկվի մայիսի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:33
Մեր շատ նախաձեռնություններ պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:27
Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:26
ԵԱՍՄ հիմնարկում խախտումներ են արձանագրվել․ Ավինյանը հանձնարարեց դրանք փոխանցել իրավապահներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:25
Որքա՞ն գումար և գույք է պահանջում Դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից և Խաչատրյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:19
Անձնական հսկողության տակ պահեք նոր մանկապարտեզների կառուցման հարցը. Ավինյանը՝ Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 11:12
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե «Հայաստանի հետ թշնամանքին վերջ տալու հիանալի հնարավորություն կա»
29.04.2024 | 11:10
Քաղաքացիները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը
29.04.2024 | 11:08
Մասնակցե՛ք «Ազարյանի» մարզադպրոցի շինարարության մրցույթին, սեղմ ժամկետներ ունենք կառուցումն ավարտելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2024 | 10:58
Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ինչպիսի քաղաքականություն կվարի անդրկովկասյան երկրների նկատմամբ և արդյո՞ք Բայդենը «Անդրկովկասյան գարուն» է պատրաստում։ Այս հարցերին «Ռեգնում»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Հրապարակման համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով եղել է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։ Ըստ հոդվածագրի՝ այս այցն ունի կարևոր առանձնահատկություններ, քանի որ արվել է Ղարաբաղյան պատերազմի ավարտին, որն էլ, ըստ Զուրաբիշվիլիի, փոխել է իրավիճակն Անդրկովկասում։ Բացի այդ, այցը կատարվել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի պաշտոնական երդմնակալության նախօրեին։

Ռուս վերլուծաբանը գրում է, որ Զուրաբիշվիլին արել է նաև մի քանի հայտարարություններ, որոնք զգուշությամբ են ընդունվում ՆԱՏՕ-ում ու ԵՄ-ում։ Մասնավորապես, խոսքը Ղարաբաղյան պատերազմի հրադադարի համաձայնագրին նրա աջակցության մասին է՝ ներառյալ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, նա հավանություն է տվել Թուրքիայի նախագահի առաջարկին՝ մասնակցելու 6 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի համագործակցության ծրագրին։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը գնահատելով որպես տարածաշրջանում «ժողովրդավարության ևս մեկ հենակետ», ինչպես գրել է Le Monde-ը, Զուրաբիշվիլին Արևմուտքի առաջարկել է տարածաշրջանում իրականացնել «ավելի շատ Եվրոպայի» քաղաքականություն՝ հիմնվելով Վրաստանի ու Հայաստանի վրա, որպես քրիստոնեության հենակետ 5-րդ դարից։ Հակառակ պարագայում, Վրաստանի վարչապետի կարծիքով, Թբիլիսին կկանգնի աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև։

Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Վրաստանը գաղտնի հույս էր փայփայում, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի կողմից, ինչը տեղի չունեցավ։

«Ռուսաստանի ու Թուրքիայի գործընկերությունը Մոսկվայի ու Բաքվի միջև երկխոսության առումով ընկալվեց որպես տարածաշրջան Ռուսաստանի անսպասելի մուտք իսլամական աշխարհից։ Դրանից հետո պարզ դարձավ, որ Թբիլիսին նոր պայմաններում ստիպված է հաշվի նստել տարածաշրջանային ու գլոբալ իրողությունների հետ»,- նշվում է հրապարակման մեջ։

Լեհական Dziennik Gazeta Prawna պարբերականն էլ գրում է, որ առաջին հերթին պետք է ընդունել այն փաստը, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքները սահմանափակել են ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ եվրոպացիների կորցրել են արևմտամետ ձգտումներով մեկ կամ երկու ժողովրդավարական պետություններ՝ խոսքը Հայաստանի ու Վրաստանի մասին է։

«Պետք է նաև ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ձախողումը, քանի որ հրադադարի համաձայնագիրը կնքվել է ոչ թե ՄԽ ֆորմատով, այլ միջպետական մակարդակով՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Իրավիճակն ուղղելու շանսերը կապվում են Բայդենի հետ»,- ասվում է հոդվածում։

Տարասովը մեջբերում է ամերիկյան Eurasianet պարբերականի՝ այս թեմային առնչվող վերլուծական հոդվածը, որի հեղինակ Ջոշուա Կուչերան համոզված է, որ Բայդենն ամբողջությամբ կզբաղվի Կովկասի խնդիրներով, և պատահական չէ, որ իրեն շրջապատել է ԽՍՀՄ նախկին երկրներում աշխատանքի մեծ փորձ ունեցող դիվանագետներով։ Իսկ ահա Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկիի կարծիքով ՝միակ երկիրը, որտեղ կարող է լինել ԱՄՆ համագործակցության վերածնունդ, Վրաստանն է։

Ամենից ինչից զատ, Բայդենը կարող է փորձել առաջատար դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա գործընթացում, հայտարարել, որ անկախ պատերազմի արդյունքներից՝ ԱՄՆ-ն չի ընդունում Ղարաբաղյան հակամարտության ուժային մեթոդներով լուծումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դրոշի ներքո և օրինական չեն համարում նրա հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Սթրոնսկին ենթադրում է, որ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը կարող է հայտնվել մոտ ժամանակներս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։

Ռուս վերլուծաբանն այս համատեքստում վկայակոչում է թուրք քաղաքական գործիր Հասան Չենգիզին, որի խոսքով՝ «Անդրկովկասյան գարունը» սպասվում է մարտ-մայիս ամիսներին և ԱՄՆ-ն մտադիր է տարածաշրջանը քաոսի մեջ ներքաշել, և այն, որ «քաղաքական իրականությունը տարածաշրջանում ռադիկալ կերպով փոխվել է, օբյեկտիվ իրականություն է»։

Էմմա Չոբանյան