Աթլետ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի միջազգային մրցաշարի հաղթող
Ուստ Կամենոգորսկ քաղաքում (Ղազախստան) անցկացվեց «Օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի Գրան Պրի» աթլետիկայի միջազգային մրցաշարը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 39 սմ արդյունքով դարձավ մրցաշարի հաղթող: Մեր մարզիկը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Ղազախստանում Հայաստանը ներկայացրին նաեւ վազորդներ Գայանե Չիլոյանը եւ Լիլիթ Հարությունյանը: Չիլոյանը 60 մ մրցատարածությունում 7.74 արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, իսկ Հարությունյանը 400 մ վազքում (58.57)՝ 7-րդ տեղը: