Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում 4 զոհվածների և 11 տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։