ՊՆ-կողմից անհետ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՔԱՎ-ից տեղեկացնում են, որ 2020 թ․ դեկտեմբերին անհետ կորած զինծառայողի մայրը դիմել էր ՀՔԱՎ և հայտնել, որ Ջաբրայիլում, ապա Հադրութում պատերազմական գործողություններին մասնակցած իր որդին վերջին անգամ Հադրութից կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին։ Ծնողը խնդրել է ՀՔԱՎ-ի աջակցությունը՝ որդուց որևէ տեղեկություն ստանալու հարցում։

 

«Չնայած արդեն 20 օրից ավելի է, ինչ զինծառայողը գտնվել է, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան մեր հարցմանը, հայտնում և պնդում է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են, և անհետ կորած զինծառայողին գտնել չի հաջողվել։ Գուցե սա եզակի դեպք է, բայց հարց է առաջանում, Պաշտպանության նախարարությունը համակարգու՞մ է արդյոք անհայտ կորած զինծառայողների տվյալները, հարազատներին անհայտ կորածի ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրելու և հարազատներին հայտնելու, տեղեկացնելու` պետության պարտավորությունները կատարու՞մ է պատշաճ տեղեկատվական բազայի հիման վրա, թե՞ ոչ։

 

Զինծառայող Դ․ Ս․-ի մայրը ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ նույն հեռախոսահամարից օգտվել էին այլ զինծառայողներ ևս, իսկ հոկտեմբերի 16-ին արդեն հեռախոսահամարն անհասանելի էր դարձել, քանի որ մարտկոցը լիցքավորում չի ունեցել։ Ծնողները տեղեկություն էին ստացել, որ մի խումբ զինծառայողներ, այդ թվում՝ Դ․ Ս․-ը, հոկտեմբերի 16-ից թաքնված են եղել անտառներում, սակայն նրանց գտնելու ուղղությամբ պատասխանատու կառույցները որևէ գործողություն չեն ձեռնարկել։ Իսկ սեփական նախաձեռնությամբ էլ այդ տարածք մտնել չի հաջողվել, քանի որ հակառակորդը թույլ չի տվել։ Վերջին անգամ զինվորները Ղարաբաղ Տելեկոմի օպերատորի միջոցով են ծնողներին փոխանցել, որ իրենց շարքերում կան վիրավորներ, և օգնության կարիք ունեն։ Ծնողները դիմել են ՀՀ ՊՆ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհայտ կորած զինծառայողների հանձնաժողովին, սակայն գործողություններ ձեռնարկելու փոխարեն՝ Հանձնաժողովից խորհուրդ են տվել ԱԱԾ դիմել՝ պարզելու, թե որտեղից է եղել զանգը։

 

ՀՔԱՎ-ը այս տեղեկությունները գրությամբ փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարություն և տեղեկություններ հայցել՝ ինչ գործողություններ են ձեռնարկվել զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ, արդյոք համագործակցում են Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների հետ»։