Գազել կոչվող թյուրիմացությունները կվերանան. Կարեն Չիլինգարյան
Տնտեսություն
22.01.2018 | 14:52«Համարյա երեք անգամ կկրճատվի տրանսպորտային միջոցների քանակը: Գազել կոչվող թյուրիմացությունները կվերանան: Սակայն մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,- այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը:
«Մենք պայքարելու ենք, որ սակագինը չբարձրանա կամ չնչին բարձրանա: Կարող է մեկանգամյա երթևեկության համար այլ գին լինել, բազմամյայի համար` այլ, ինչպես արվում է Եվրոպական երկրներում»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում՞