ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Աֆրինի հարցով արտահերթ նիստ կգումարի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Դրիանը տեղեկացրել է նաև խնդիրը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարելու կոչով դիմելու մասին. տեղեկացնում է EH-ն:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Դրիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աֆրինի գործողությունը Սիրիայում հումանիստար վիճակի տեսանկյունից լուրջ ռիսկեր է պարունակում:

«Պետք է կողմերը վերջ տան բախումներին և պայմաններ ստեղծեն հումանիստար օգնություն հասցնելու համար»- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Նշվում է, որ ՄԱԿ-ն ընդունել է ֆրանսիական կողմի առաջարկը և արդեն հայտարարություն տարածել անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, արձագանքելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու որոշմանն, ասել է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի կողմից Աֆրինում օպերացիա անցկացնելուն, աջակցում են ահաբեկչությանը»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։