Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է. քաղաքացիություն ստանալու հարց չկա. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ Մոսկվայում է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հերքելով, որ Աշոտ Փաշինյանը ևս իրենց հետ մեկնել է:

«Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա, և երբ տելեգրամյան ալիքն աղմուկ բարձրացրեց, թե Աշոտ Փաշինյանը նույնպես այնտեղ է, քանի որ մի երիտասարդ էր մեքենայից ապրանքներ վերցնում, ես զանգեցի Աշոտ Փաշինյանին և հարցրեցի՝ դու որտե՞ղ ես, ասաց՝ տանն եմ:

Սա մասնավոր այց է, որևէ քաղաքացիության հարց չկա, չի կարող լինել: Որևէ տուն ձեռք բերելու բան չկա: Իրոք ծիծաղելի է, երբ ասում են, որ Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրեն: Զավեշտի է հասնում այս լուրը: Կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պետք է հասներ Մոսկվա»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: