Ովքեր են Լիդիանի «անկախ» փորձագետները․ ՀԲՃ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարում հանք չբացելու բազմաթիվ փաստարկված պատճառներ կան, որոնք ներկայացվել են տարիների փորձ ունեցող փորձագետների կողմից: Սակայն այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլև այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Դա արվում է նաև լրատվամիջոցների միջոցով՝ իրենց գործունեության մասին դրական հանրային կարծիք ձևավորելու համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընկերության այն հավաստիացումներին, որ իրենք կարող են ցանկացած ռիսկ կառավարել, այլ նաև նրան, որ այդ հավաստիացումները կարող են հաստատել անկախ փորձագետները:

Հունվարի 12-ին այս ընկերությունը հանդիպել էր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և հերթական անգամ համոզում էր, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա և կազմակերպությունը, որի համար նա աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման և կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը և այլն:

Մեկ այլ դրվագ ևս. 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պետք է տեղի ունենար հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությունը, որը կազմակերպվել էր Լիդիան Ինտերնեյշնլ ընկերության աջակցությամբ: Այն տեղի չունեցավ: Սակայն այստեղ հատկանշական է մի այլ բան: Բանախոսը պետք է խոսեր ժամանակակից հանքարդյունաբերության և իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին, որն իբր մեխանիզմ է՝ մշակված հանքային ընկերությունների համար՝ խուսափելու բնապահպանական վնասակար ազդեցություններից և պաշտպանելու շրջակա համայնքների առողջությունն ու աշխատողների անվտագնությունը: Եվ այս մասին խոսելու էր ոչ թե ինչ որ մի անկախ փորձագետ (թեև հաշվի առնելով, որ կազմակերպողների թվում էր Լիդիանը, դժվար էր ակնկալել անկախ տեսակետ), այլ մի մարդ, ով հանդիսանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, դե իսկ ՄՖԿ-ն տարիներ շարունակ «Լիդիան ինթերնեշնլի» ներդրողներից մեկն է եղել։ Բայց և մյուս կողմից, Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է նաև «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է կանադական IAMGOLD և Breakwater

Resources հանքաարդյունաբերական ընկերություններում: Սրան էլ ավելացնենք նաև այն, որ Աարոն Ստիգսը Ռոբերտ Կարոյի դստեր ամուսինն է:

Այնպես որ ակնկալել, որ Լիդիանը հանրությանը կամ կառավարությանը ներկայացնում է իր անելիքների որևէ անկախ ու հիմնավորված գնահատական, հնարավոր չէ։ Ընդհակառակը, այդ գհատականների անիհմն լինելը դառնում է ակնհայտ, երբ հաշվի են առնվում բոլոր հիմնավորված մասնագիտական փաստարկներն ընդդեմ այս ծրագրի:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն