ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Եթե իշխանություններն ազգային մտածողություն ունենային, աչքաթող չէին անի թատրոնը. Անուշ Ասլիբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

«Թատրոն պետք է գան առաջին հերթին իշխանավորները: Ես վստահ եմ, որ նաև նրանց՝ թատրոն չգալու պատճառով է, որ ամեն բան տանուլ տրվեց. կրթությունն անկում ապրեց, բարոյական արժեքները հետ մղվեցին: Իշխանավորները թատրոնում երևում էին հազվադեպ, տոնական պրեմիերաներից մեկ-երկուսին գուցե երևացել են»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյանը:

Մեր դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար այցելում էր թատրոն, նա հակադարձում է. «Փաշինյանի կառավարության տարիներն աչքի են ընկնում ցուցամոլությամբ, երկուսուկես տարի նա և իր թիմը «ամսագրի» միայն փայլուն, գլամուրային շապիկը ստեղծեցին՝ դա ներառում էր թատրոն գնալը, համերգին երևալը, իսկ արդյո՞ւնքը, ինչո՞ւ ամեն ինչ կառուցվելու փոխարեն՝ քանդվեց»:

Թատերագետի համոզմամբ՝ Հայաստանն իր անկախությունը երկնքից ստացավ որպես մանանա և չիմացավ՝ ինչպես վարվել դրա հետ։

«Կրթության որակը բարձրացնելու փոխարեն, ով եկավ իշխանության՝ մեկ առաջնահերթություն ուներ՝ հարստահարել, գողանալ։ Այսօր տեղի ունեցածն այդ քաղաքականության արդյունքն է: Այս իշխանության առաջարկած ծրագիրը հուսադրող էր, բայց, ի վերջո, արձանագրեցինք, որ այն ոչնչով չի տարբերվում նախկին իշխանություններից և նույն թելն է թելում՝ արտաքուստ գեղեցիկ, ներքուստ՝ փտած»,- ասաց նա:

Անուշ Ասլիբեկյանը տեսակետ է հայտնում, որ տարիներ շարունակ թատրոնների գոյությունն ապահովվել է, գաղափարական ուղղվածությունը՝ ոչ։

«Եթե իշխանություններն ազգային մտածողություն ունենային, երբեք աչքաթող չէին անի թատրոնը: Այսօր հետպատերազմյան Հայաստանում մենք պետք է բարձրացնենք մեր ազգային ոգին, և այդ խնդիրը պետք է դրվի նաև թատրոնի ուսերին»,- եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան