Բարձրաստիճան պաշտոնյան արհամարհել է քննիչ հանձնաժողովին, չի ներկայացել․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:

«Ձեր բացահայտումներում եղե՞լ են առերևույթ հանցագործության տարրեր, որոնցով դիմել եք իրավապահ մարմիններին»,- զեկույցը ներկայացնող Սերգեյ Բագրատյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնությունների կարիք կա:
Ի պատասխան Սերգեյ Բագրատյանը մեկ դրվագ ներկայացրեց. «Մենք ունենք խնդիր, որ «Լիդիան Արմենիան» 2500 ջահ է ներկրել, և չունենք դրա ապացուցողական հիմքը, որովհետև մաքսային մարմինները մեզ չեն տալիս հստակ տվյալներ»:

«Ծառայության ղեկավարը հրավիրվել է քննիչ հանձնաժողով, բայց չի եկել: Պետք է մեխանիզմ գտնել, որ քննիչ հանձնաժողով չներկայանալու դեպքում պաշտոնյան պետք է աշխատանքից ազատված համարվի, որովհետև մենք պետության համար կարևոր խնդիրներ ենք լուծում: Բարձրաստիճան պաշտոնյան որ արհամարհի քննիչ հանձնաժողովին, մենք ի՞նչ կարող ենք պահանջել մասնավոր ընկերություններից, որոնք ասում են՝ մենք պարտավորություն չունենք ինֆորմացիա տրամադրելու: Մենք պետք է մեխանիզմ գտնենք, որ ինֆորմացիա տրամադրեն՝ իհարկե պահելով նաև առևտրային գաղտնիքը»:

Մանրամասները՝ տեսանյութում: