ԱԱԾ նախկին տնօրեններին կարգելվի՞ քաղաքականությամբ զբաղվել. «Իմ քայլում» տարբերակներ են քննարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
Բոլորը

Հայաստանում հատուկ ծառայությունների ղեկավարները պաշտոնանկությունից հետո ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում կամ հանդես են գալիս հայտարարություններով, ինչը աննախադեպ է և, փորձագիտական որոշ շրջանակների պնդմամբ, անթույլատրելի: Մի շարք իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ նշում են՝ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարները և այդ կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք տիրապետում են հսկայական տեղեկատվության, և չի բացառվում, որ կարող են այն սեփական քաղաքական շահերի համար օգտագործել:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը հեղափոխությունից հետո զբաղեցրած և մեկ տարուց ավելի պաշտոնավարած Արթուր Վանեցյանը, օրինակ, համալրել է ընդդիմադիր գործիչների շարքն ու իշխանափոխություն է պահանջում, նա նաև կուսակցություն է հիմնել՝ «Հայրենիք»-ը և ընտրվել դրա նախագահ: Շուրջ քսան տարի ԱԱԾ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Վանեցյանն ընդդիմադիր դաշտում առաջին քայլերն անելիս մի քանի անգամ ակնարկել է՝ ունի տեղեկություններ և պատրաստվում է դրանք հանրայնացնել:

Այս հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ին, Վանեցյանը վարչապետի հրաժարականը պահանջելիս սկանդալային բացահայտում արեց իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ենթադրյալ քննարկումից։ Նրա խոսքով՝ Փաշինյանն իբրև ասել է, որ իրավապահները պետք է ջարդեն ցույցի դուրս եկած անտառահատներին:

ԱԱԾ մեկ այլ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էլ, որը կառույցը ղեկավարեց մեկ ամիս և պաշտոնանակ եղավ պատերազմի թեժ օրերին, վերջերս Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում առանձնացավ Արցախում մարտական գործողություններին մասնակցելու մասին անզգույշ հայտարարությամբ։ Սա ուշագրավ է այն համատեքստում, որ հայկական դիվանագիտությունն աշխարհի մայրաքաղաքներում մշտապես առաջ է տանում այն թեզը, որ Երևանը ռազմական գործողությունների մասնակից չէ, իսկ ՀՀ հատուկ ծառայության նախկին ղեկավարը, փաստորեն, հակասող տեղեկություն է հայտնում:
Պաշտոնանկությունից հետո ընդդիմադիր դաշտում ակտիվացել են նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացասական է վերաբերվում ԱԱԾ նախկին պաշտոնյաների՝ քաղաքականությամբ զբաղվելու փաստին: Նա մտադիր է առաջարկել՝ փոփոխություններ անել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում:
Արմեն Խաչատրյանն այժմ խորհրդակցում է սահմանադրագետների և իրավաբանների հետ՝ հնարավոր օրենսդրական նախագիծ ներկայացնելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը ծանոթ չէ իմքայլական գործընկերոջ նախաձեռնությանը, սակայն քաղաքականությամբ զբաղվելու՝ որոշակի ժամկետային սահմանափակումներին դեմ չէ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, կարծում է՝ որպեսզի հատուկ ծառայության ղեկավարը չքաղաքականացվի, պետք է ապաքաղաքական իրավապահ կառույցների ձգտել:

Սաքունցի խոսքով՝ հատուկ ծառայություններում և այլ իրավապահ կառույցներում անհրաժեշտ է իրականացնել արմատական վեթինգ, ազատվել աշխատակիցներից, որոնք ընդդիմադիրներին քաղաքական հետապնդումներին են ենթարկել: Ըստ նրա՝ իրավապահ կառույցները, Կառավարությունից զատ, հաշվետու պետք է լինեն նաև խորհրդարանին:

Իսկ ահա մեկ այլ իրավապաշտպան՝ Ռուբեն Մելիքյանն էլ կարծում է, որ հատուկ ծառայությունների ղեկավարների՝ քաղաքականությամբ զբաղվելն այս իրավիճակում անհրաժեշտություն է:

Իրավապաշտպանն ասում է՝ որևէ քաղաքացու հնարավոր չէ զրկել զբաղվել քաղաքականությամբ, եթե նա այդ պահին չի հանդիսանում հատուկ ծառայության բարձրաստիճան սպա։ Ըստ նրա՝ դա Սահմանադրության կոպտագույն խախտում կլինի:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձում է․ այն անձինք, ովքեր պաշտոնավարել են ԱԱԾ-ում և տիրապետում են տեղեկությունների, որոնց գաղտնիությունը նրանց պաշտոնակությամբ չի կորցնում արդիականությունը, պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Իշխանության կողմից տրված և չկատարված բազմաթիվ խոստումների ֆոնին կասկածելի է թվում, որ օրենդրական այս նախաձեռնությունը կյանքի կկոչվի և հատուկ ծառայություններում բարձր պաշտոններ զբաղեցրած ու պետական գաղտնիքի տիրապետող սպաներն ինչ-որ շրջանում քաղաքականությամբ չեն զբաղվի: Հարկ է, սակայն, փաստել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ԱԱԾ տնօրենների՝ նմանօրինակ քաղաքական ակտիվությունն աննախադեպ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան