Ալեքսեյ Նավալնին 30 օրով ձերբակալվել է

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ռուսաստանի Խիմիկ քաղաքի ՆԳ վարչությունում հունվարի 18-ին կայացած դատավարության արդյունքում 30 օրով՝ մինչև փետրվարի 15-ը, ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը  կալանավորվել էր Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Խիմիկիի դատարանի դատավոր Էլենա Մորոզովան խափանման մասին որոշումը կայացրել է Խիմիկիի ոստիկանության պետի միջնորդության հիման վրա, հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովը։

Մինչ դատավարության մեկնարկը փաստաբաններին թույլ չեն տվել տեսնել Նավալնիին։ Դատական նիստի մասին փաստաբաններին տեղեկացրել են դրա մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Դատական նիստից հետո դատավորը հայտարարել է, որ հեռանում է 15 րոպեով՝ որոշում կայացնելու համար։ Նավալնիի փաստաբան Կոբզևն այս կապակցությամբ ենթադրել է, որ որոշումն արդեն պատրաստ է եղել։ Արդյունքում մոտ մեկ ժամ անց նա վերադարձել է որոշումը հրապարակելու համար։

Ոստիկանության վարչության շենքի դիմաց հավաքվել են տասնյակ մարդիկ, որոնք վանկարկել են «Ազատ արձակե՛ք», «Ազատությո՛ւն Ալեքսեյ Նավալնիին», «Մենք չենք հեռանա»: