Գագիկ Խաչատրյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր դատարանում ասաց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր պիտի տեղի ունենար Խաչատրյանի գործով հերթական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: