Ինչո՞ւ Բերձորի բնակչները գումարային աջակցություն չեն ստանում․ մեկնաբանում է Վիրաբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ինչո՞ւ Բերձորի բնակչները գումարային աջակցություն չեն ստանում: ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հարցին, նշեց, որ քաղաքական առումով չի ուզում պատասխանել այդ հարցին, իսկ սոցիալ-տնտեսական առումով այդ հարցը լուծվել է:

Արցախի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին գումարային աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է, 250 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կվերաբերի նաև նրանց:

«Համապատասխան ցուցակների կազմումը կատարվում է Արցախի տարածքային կառավարման նախարարության կողմից՝  հիմք ընդունելով տվյալ շրջանների վարչակազմի, գյուղապետերի տված տեղեկանքներն ու ցուցակները: Խոսքը վերաբերում է հաշվառված լինելուն և փաստացի բնակվելուն: Այն ընտանիքներին, որոնց տները թշնամու տիրապետության տակ են մնացել, նախատեսված է 300 հազար դրամ, Արցախում իրենց տունը կորցրածներին՝  250 հազար դրամ: Հիմա Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դեպքում սահմանվել է 250 հազար դրամի չափով աջակցություն, քանի որ այդ համայնքները թշնամու տիրապետության տակ չեն»,- ասաց Վիրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: