Հայաստանը պետք է հայտարարի, որ դադարեցնում է քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ. Բաբաջանյանը՝ Ալևի հայտարարության առնչությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ես հույս ուներ, թե այս տարվա առաջին նիստում կքննարկվեր պարտության համար բոլորի պատասխանատվության հարցը և հայ ժողովրդի բոլոր հատվածների վաղվա անելիքների վերաբերյալ ԱԺ բանաձև-հայտարարության բանաձևը»- այս մասին ԱԺ այսօրվա նիստում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Այս պայմաններում Ալիևը այցելում է Շուշի և հայտարարում, որ ԼՂՀ այլևս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է երկաթե բռունցքի ևս մեկ հարված: Հայաստանի որևէ իշխանավոր հանդես չի եկել հայտարարությամբ, որ այս պատերազմական հանցագործի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությանը: Ալիևի այս հայտարարությունը անարձագանք է մնացել ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի, ԱԺ-ի կողմից»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանը պետք է անհապաղ հայտարարի, որ դադարեցնում է բոլոր քաղաքական քննարկումները Ադրբեջանի հետ մինչև Ալիևը ներողություն չխնդրի. «Մինչդեռ 16 ուժերը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ռուսական լրատվամիջոցներին շտապ-շտապ հայտարարություններ են անում, որ Հայաստանը ոչ մի ռևանշի նպատակ չունի` հանգստացնելու համար Ալիևին և նաև նրանց, ովքեր փորձել էին Հայաստանի ջախջախմամբ հասնել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին: Հայաստանը պետք է օր առաջ գտնի ինք զինքը և նոր գործընկերների աջակցությամբ կարողանա ի մի բերել դիմադրելու կարողությունը»:

«Հարգելի իշխանություն, մի՛ վախեցեք «ռևանշ» բառից, և ոչ հարգելի ընդդիմություն, մի սարսափեք «ռևանշ» բառից: Հայաստանը գնալու է ռևանշի` ձեզ հետ, թե առանց ձեզ: Այդ ռևանշը Հայաստանի արդիականացումն է, ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության ամրապնդումը: Չկա այլ ճանապարհ»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: