«Նախագահի ազգականները պետք է հազվադեպ բարձր պաշտոններ զբաղեցնեն»․ մտավորականները՝ Սերժ Սարգսյանի եղբոր նշանակման մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

«Այդ մարդուն այդ պաշտոնում նշանակելը ամենամեծ չարիքը չէ, որ մեր գլխին եկել է։ Լսել եմ, որ նա լավ մենեջեր է, և գուցե կարող է նաև Մատենադարանի ֆինանսական խնդիրները լուծել, չեմ կարող ասել՝ ինչպես կստացվի, բայց եթե նույնիսկ այդպես լինի, ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկիրն է խորտակվում, և Մատենադարանի լավ կամ վատ աշխատելուց ընդհանուր համակարգում ոչինչ չի փոխվում»,- նման կարծիք հայտնեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Արմեն Մարտիրոսյանը նկատեց՝ անգլիական դեմոկրատիայի հիմքը դրվել է հենց նավատորմի կողմից․ «Նախկինում, երբ ինչ-որ մեկն իր մորքուրի տղային, մյուսն էլ իր աներձագին նշանակում էր նավապետ, և այդ նավը չէր վերադառնում, նավի մարդիկ սկսում էին ըմբոստանալ, քանի որ նրանց խնդիրը ընտանիքներ վերադառնալն էր։ Այսպիսին պետք է լինի նաև մեր մոտեցումը»։

Իսկ ահա գրականագետ Դավիթ Գասպարյանն այն համոզման է, որ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար Լևոն Սարգսյանը լավագույն տարբերակն է․ «Շատ լավ է, նա շատ կապված է Մատենադարանին, գիտեմ, որ բազմիցս օգնել է այդ կառույցին ձեռագրեր ձեռք բերել և այլն։ Ուրախալի փաստ է։ Արվեստի, մշակույթի օջախներին ուժեղ մարդիկ են պետք, որ կարողանան օգնել, նպաստել, ոչ թե թույլ մեկը»։

Գրող Վահրամ Մարտիրոսյանը, մինչդեռ, կարծիք է հայտնում, որ բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես՝ երկրի առաջին դեմքի ազգականները հնարավորինս հազվադեպ պետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն․ «Ասում են, որ այդ դեպքում Մատենադարանին կարող են ավելի լավ աչքով նայել, բայց փորձը ցույց է տալիս, որ հաճախ ոչ մի նման բան էլ տեղի չի ունենում։ Ես Լևոն Սարգսյանի գիտական գործունեությանը ծանոթ չեմ, բայց եթե խոսքը հոգաբարձուների խորհրդի նախագահի մասին է, ապա այդ պաշտոնը կարող է զբաղեցնել նաև ոչ գիտնական մեկը»։ Հարցին, թե արդյոք իր համար Լևոն Սարգսյանի նշանակումն արտառոց էր, գրողը պատասխանեց․ «Այնուամենայնիվ, ես ցանկալի չեմ համարում նման նշանակումը։ Չէի ուզենա, որ դա տեղի ունենար»։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որին ներկա են եղել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները։ Մատենադարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Աննա Բաբաջանյան