Թուրքիայի երկու նահանգները ծածկվել են կարմիր փոշու ամպերով՝ ցերեկը գիշերվա փոխելով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ. փոխանցում է EH-ն:

Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ փոշու պատճառով տարածաշրջանում ցերեկային ժամերին էլ կարծես գիշեր լինի։ Փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են լուսարձակները միացրած, տեսանելիությունը  50 մետրից պակաս է։ Անձրևի պատճառով Մարդինը նաև հոսանքազրկվել է։

Այս իրավիճակի պատճառով քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Չեղարկվել են բազմաթիվ  ինքնաթիռի չվերթներ, ժամանող ինքնաթիռները ուղարկվել են այլ օդանավակայաններ։ Մարդկանց մեծ մասը գերադասում է ընդհանրապես դուրս չգալ տներից։

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ պետական ոլորտում աշխատող հաշմանդամները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղիները մեկօրյա հանգիստ են ստանում և կարող են աշխատանքի չներկայանալ։

Առողջապահության ոլոտի պատասխանատուները խորհուրդ են տվել հատկապես ասթմայով և շնչառական  համակարգի այլ հիվանդություններով, սրտի հետ կապված հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանաց ու երեխաներին՝  տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։