Սիրիական համ ու հոտ, նաև՝ ժպիտներ Հայաստանում․ կյանքը՝ պատերազմից պատերազմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
Բոլորը

Հասցե՝ Նալբանդյան 3/3։ Հալեպի շուկա։ Այսպես է կոչվում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող գետնացումը, որտեղ, սակայն, փակ տաղավարներն արդեն ավելի շատ են, քան բացերը։ Բաց տաղավարներից մեկն ենք մտնում․ այստեղ կարելի է գտնել սիրիական համ ու հոտ, նաև՝ ժպիտներ։

Արփի Հայրապետյանը 2015 թվականին Հայաստան է փոխադրվել ընտանիքի հետ՝ ամուսնու և 2 երեխայի։ Նրանք արդեն ուսանող են։ Հայաստանում հաստատվելու սկզբնական շրջանում առանձին կազմակերպություններ են օգնել՝ սննդով, տան վարձը տրամադրելով։

Հիմա էլ վարձով են ապրում։ Ասում է՝ դժվար է հասցնել։ Բայց ամենադժվարը աշխատանք գտնելն է եղել։

Հայաստան տեղափոխվելուց մի քանի ամիս անց գտել է աշխատանք ՝ սննդի կետում, սակայն համավարակի պատճառով այն փակվել է։ Հետո շատ երկար էլի աշխատանք է փնտրել։ Արդեն 1 ամիս է՝ խանութում է աշխատում։

Հաճախորդները քիչ են, գնորդները՝ ավելի քիչ, հիմնականում՝ Սիրիայից վերադարձածներն են։ Համավարակը Արփիի ընտանիքի վրա միայն տնտեսապես է ազդել՝ ընտանիքից ոչ ոք չի վարակվել։ Ընդգծում է՝ հակահամաճարակային կանոնները խստագույն կերպով են պահպանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։  

ԳՄՀԸ–ն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։