Քարոզարշավի օրերը կերկարացվեն, օլիգարխները ընտրություններին գումար չեն ծախսի, ռեյտինգային ընտրակարգը կհանվի. ինչ փոփոխություններ են նախատեսվում ԸՕ նախագծով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետի՝ արտահերթ ընտրությունների անցկացման խորհրդակցությունների ֆոնին նախատեսվում է մինչև հունվարի վերջը շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Տեղեկությունը Factot TV-ի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նոր օրենսգրքով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որի քննարկումներին մասնակցում են ԱԺ խմբակցություններն ու ՀԿ ներկայացուցիչները:

Ընտրական նոր օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորման խաղի նոր կանոններ են գործելու: Կուսակցությունները քարոզարշավի ծախսերը կարող են կատարել միայն նախընտրական հիմնադրամների միջոցներով, իսկ հիմնադրամին գումարներ կարող են նվիրաբերել միայն քաղաքացիները: Օրենսգրքով սահմանվելու է շեմ, թե մեկ անձը քաղաքական ուժին որքան գումար կարող է փոխանցել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ այսպիսով փակում են օլիգարխների ճանապարհը:

Քաղաքացիների նվիրատվություններից զատ՝ կուսակցությունները կարող են քարոզարշավի ժամանակ ծախսել նաև «Կուսակցությունների մասին» օրենքով պետբյուջեից կուսակցություններին տրվող դրամական միջոցները:

Ըստ Իոաննիսյանի՝ նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններին կբացառվի մահացածների և արտագաղթածների մասնակցությունը:

Քննարկվում է նաև անցողիկ շեմը փոխելու հարցը: Կուսակցությունների դեպքում այն կնվազի մեկ տոկոսով․ խորհրդարան անցնելու համար քաղաքական մեկ ուժին, գործող 5 տոկոսի փոխարեն, բավարար կլինի նաև ընտրողների 4 տոկոս քվեն: Իսկ ահա կուսակցությունների դաշինքների համար ԱԺ անցնելը հեշտ չի լինի:
Նոր օրենսգրքով ռեյտինգայինից անցում կկատարվի համամասնականի: Այս փոփոխության շուրջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, սակայն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը ռեյտինգայինի այլ մոդել է առաջարկվում, որը ենթադրում է վարկանիշային մեկ քվեաթերթիկ՝ ամբողջ հանրապետության համար: Դանիել Իոաննիսյանը տեխնիկապես չի պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր, ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն էլ մանրամասն բացատրում է՝ անհնար չէ:
«Լուսավոր Հայաստան»-ում ռեյտինգային ընտրակարգին դեմ լինելով՝ կողմ չեն նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության առաջարկած տարբերակին:
Գորգիսյանը մտավախություն է հայտնում, որ այս դեպքում քաղաքական ուժերն են որոշելու, թե ովքեր կգործուղվեն խորհրդարան, իսկ քաղաքացին պատգամավորի որոշումների վրա ազդելու լծակ չի ունենա: «Իմ քայլից» համակարծիք չեն Գորգիսյանի հետ, բայց և նշում են՝ քաղաքական ուժերի մեծ մասը ռեյտինգային ընտրակարգին կողմ չեն:

Նոր օրենսգրքով հնարավոր է՝ երկարացվի նաև քարոզարշավի տևողությունը: Հերթական ընտրությունների դեպքում քաղաքական գործիչները քարոզարշավ անելու համար 45 օր կունենան, իսկ արտահերթի դեպքում ժամկետները երկարացնելու համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ անել: Հաջորդ փոփոխությունը վարչական ռեսուրսների օգտագործման բացառումն է: Իոաննիսյանն ասում է՝ պետք է հստակ տարանջատվի, օրինակ՝ վարչապետը մարզ աշխատանքային ա՞յց է կատարել, թե՞ նախընտրական քարոզարշավի է մեկնել:

«Լուսավոր Հայաստան»-ում քարոզարշավի ժամկետների փոփոխությունն առանցքային չեն համարում, եթե ընտրակարգի փոփոխություն չի լինելու:
«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն էլ նշում է՝ նախընտրական շրջանում բանավեճերի ֆորմատն է կիրառվելու:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԸՕ-ի փոփոխություններին մասնակցել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման հստակ ժամկետներ չկան: Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Միաժամանակ հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը մշտապես հայտնել է՝ ցանկալի է ընտրություններ անցկացնել ԸՕ-ի փոփոխություններից վեց ամիս անց:
Կառավարությունից մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր հանդիպումներից մեկի ժամանակ արտահերթ խորհրդարանական ընտրությունների խիստ նախնական ժամանակահատված է նշել 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին հաջորդող շրջանը: Այս տեղեկությունների վերաբերյալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ Փաշինյանի նման մտադրություններն իրեն հայտնի չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան