«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքները:

««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել:

Պատերազմի օրերին մեր աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքների հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ականզերծվել է 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել է 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25 816 հիվանդի:

Սեպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, կայացել է Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ:

2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ:

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի կողմից մեր մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30 000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։

2020 թվականի օգոստոսին «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ ՆԱՏՕ-ի ֆինանասավորմամբ և Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար, ովքեր իրենց համայնքներում քաղաքացիներին արդեն սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները:

«ՀԱՓԿ»-ի մասնագետներն ամեն տարի անվտանգ վարքագծի կանոնների մասին են իրազեկում մոտ 10000 մարդու: Այս տարի, աշխարհը պատած պանդեմիայի ֆոնին մենք շարունակել ենք իրազեկման աշխատանքներ` օգտագործելով վիրտուալ տիրույթի բոլոր հնարավորությունները: Եվ քանի որ այս օրերին, ավելի քան երբևէ, կարևոր է իրազեկված լինել ինչ անել պատերազմից մնացած պայթուցիկ մնացորդներ հանդիպելիս, մեր մասնագետները միջազգային Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ իրազեկման աշխատանքներ են կատարել նաև ավտոկայանից դեպի Ստեփանակերտ ուղևորվող յուրաքանչյուր քաղաքացու հետ՝ ուսուցանելով անվտանգ վարքագծի կանոններ:

Այս բոլոր աշխատանքները շարունակական են: Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և այս տարի էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և իրազեկման աշխատանքներ»: