«Սյուրպրիզներ չեն լինի». եթերից հնարավոր է զրկվի ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություն

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Հունվարի 14-ին ու 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կամփոփի հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների սփռման հաճախականությունների մրցույթների արդյունքները:

Հիշեցնենք՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ, որից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 13-ը՝ մարզային հեռարձակման համար: Հանրապետական 6 տեղի համար պայքարում է 12 հեռուստաընկերություն, մայրաքաղաքային 9 հաճախականության համար դիմել է 4 ՀԸ, իսկ մարզային 8 հաճախանակության համարъ 13 հեռուստաալիք: Արարատի և Վայոց ձորի մարզերից հայտեր չեն եղել:

Այն հեռուստաընկերությունները, որոնք մրցույթի արդյունքнերով չեն կարող հանրապետական եթերի հաճախականություն շահել, կարող են պայքարել մայրաքաղաքում հեռարձակվելու համար:

Նշենք նաև, որ 25 հաճախականություններից 3-ն արդեն տրվել են ռուսական «РТР-Планета», «Культура» և «Первый канал» հեռուստաալիքներին, որոնցից «РТР-Планета»-ն կհեռարձակվի ՀՀ ամբողջ տարածքում, իսկ մյուս երկուսը՝ Երևանում:

Ստացվում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում կհեռարձակվի ընդամենը հայկական 5 հեռուստաալիք: Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ հանրապետական սփռման 6 հաճախականության համար պայքարում են «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը, Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը (Հ2), «5-րդ ալիքը», «Կենտրոն TV»-ն, «Արմենիա TV»-ն, «Ա ԹՎ»-ն, «1in.am»-ը, «Freenews»-ը, «Ա1+»-ը, «Հանրային» հեռուստաընկերությունը, «Շանթ»-ը և «Երկիր Մեդիա»-ն:

Նշենք, որ գործող հեռուստաընկերությունից մրցույթին չի մասնակցում մայրաքաղաքում հեռարձակվող «ԱՐ»-ը: Այս ցանկում նոր մասնակիցներ են «1in.am»-ը և «Freenews»-ը: «Freenews»-ի 49 տոկոսը, ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչ Մարիամ Մարգարյանի, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանինն է, մյուս բաժնեմասի սեփականատերերի մասին Մարիամ Մարգարյանը հայտը ներկայացնելիս ոչինչ չէր նշել: Իսկ ահա «1in.am»-ը հիմնադրվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից: «Ա1+»-ը եթերից զրկվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից:

Մայրաքաղաքային սփռման հաճախականության համար դիմել են «Դար 21»-ը, «Նոր Հայաստան»-ը, «Շանթ սպորտ»-ը, որը «Շանթ» հեռուստաընկերության սպորտային ալիքն է, մայրաքաղաքում 24-ժամյա լրատվական հեռուստաալիքի հաճախականության համար դիմել է նաև «Հանրային» հեռուստաընկերությունը և «Արտմեդիա» նորաստեղծ հեռուստաընկերությունը: Այժմ ակտիվ քննարկվում է, թե որ հեռուստաընկերությունները կեթերազրկվեն և որոնք եթերում կհայտնվեն՝ վերջին քաղաքական զարգացումների ֆոնին:

Ֆեյսբուք սոցալական ցանցում որոշ օգատերեր գրառումներ են անում, որ եթերից պետք է զրկել ընդդիմադիրներին պատկանող հեռուստաալիքները, որոնք կոշտ քննադատում են իշխանություններին: Խոսքը, մասնավորապես, «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն» և Հ2 հեռուստաալիքների մասին է: Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ հեռուստալիքների փոփոխության ցանկում ցնցումային փոփոխություններ չեն լինի: Մեր տեղեկություններով՝ եթերից կզրկվեն ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություններ:

Factor.am-ը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռուստաընկերություններ, որոնք եթերից կզրկվեն:

«Իհարկե: Համադրում ենք չափորոշիչները, և հանձնաժողովի անդամները իրավունք ունեն գնահատել նրանց ճանապարհը, նախկինում իրենց կատարած աշխատանքը: Սա հնարավորություն է տալիս, որ հանձնաժողովն օբյեկտիվ գնահատի: Անհատական մոտեցում է լինելու, ես մեկին բարձր կարող եմ գնահատել, մյուսը՝ ցածր, ինչի արդյունքում դուրս մնա կամ չմնա: Ըստ մեր նախնական խոսակցությունների արդյունքների՝ մեծ սյուրպրիզներ չեն լինի»,- ասաց ՀՌՀ  նախագահը:

Նարեկ Կիրակոսյան