«Իմ քայլում» խոսվել է Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելու մասին. Սոֆյա Հովսեփյանը՝ փակ նիստի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրություններ գնալը պետք է  չեզոք կառավարում կազմակերպել երկրում՝ առանց Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց իշխող ուժի ներսում տեղի ունեցած քննարկումներից՝ նշելով, որ քննարկվել է վարչապետին փոխելու հարցը, սակայն քաղաքական թիմը որոշել է, որ նպատակահարմար չէ Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ անձով։

«Բնականաբար, Ազգային ժողովը պետք է ընտրի այդ անձին՝  երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների համատեղ որոշման  արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցինք, որ «Իմ քայլի» ներսից լինի ընտրությունը։ Ես անձամբ առաջարկ եմ արել խմբակցության ներսում, անունը չեմ կարող ասել՝ զուտ չթիրախավորելու համար։ Թեկնածուների անուններ գեներացվել են այդ պահին, խոսվել է այդ պահին։ Բայց քաղաքական թիմը որոշել է, որ նպատակահարմար չի գտնում այս պահին որևէ կերպ փոխելու կառավարող ղեկավարին»,-նշեց Հովսեփյանը։ Պատգամավորը հավելեց, որ տարբեր անձանց կողմից առաջադրվել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թեկնածությունը։

Սոֆյա Հովսեփյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե ուզում ենք կրկին արդար ու անկաշկանդ ընտրություններ կատարել, պետք է ժամանակավոր կառավարում ձևավորվի։ «Ես այդ հարցը բարձրացրեցի նաև կառավարության անդամների փոփոխության հետ կապված, բայց այդ առաջարկը մասամբ կատարվեց, մասամբ՝ ոչ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում: