Փաշինյանն ու Արցախի հակամարտությունը. խոստումներ, որոնք այդպես էլ իրականություն չդարձան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: 44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վարած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանն անցան Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանները, Շուշին և Հադրութը: Պատերազմից շուրջ երկու ամիս անց հայտնի չէ զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերեվարվածների վերջնական թիվը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն էր, հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում իրեն համարում է թիվ մեկ պատասխանատուն, բայց՝ ոչ թիվ մեկ մեղավորը: 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, Արցախյան խնդրի լուծման վերաբերյալ մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք էականորեն տարբերվում էին նախկին իշխանության որդեգրած բանակցային սկզբունքներից: Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ Փաշինյանի հայտարարություններից հետո մի շարք հարցեր են առաջանում, այդ թվում՝ արդյո՞ք կունենայինք նման հանգուցալուծում, եթե բանակցային գործընթացի փոփոխություն չլիներ:

Վարչապետի պաշտոնը ստանձնելու հաջորդ օրն իսկ՝ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտ կատարած առաջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա հակամարտության լուծման բանակցային կողմ: Փաշինյանն այդ օրը նաև ասաց, որ չի պատրաստվում Արցախի անունից բանակցել, կխոսի Հայաստանի անունից:

Փաստենք՝ Արցախը բանակցային կողմ չդարձավ: Հայտնի չեն նաև, թե թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինչ քայլեր ձեռնարկեց՝ այս հարցով արդյունքի հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության կարևոր առավելություններից էր համարում և պարբերաբար խոսում այն մասին, որ Հայաստանը ղեկավարում է մի կառավարություն, որն Արցախի հարցի լուծման տարբերակ ընտրելիս կխորհրդակցի ժողովրդի հետ: Վարչապետի պաշտոնը 100 օր զբաղեցնելուց հետո՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին, Փաշինյանը կառավարության ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ հանրահավաք հրավիրեց և նշեց՝ որոշողը ժողովուրդն է, ինքը թաքուն փաստաթուղթ չի ստորագրելու:

Հարկ է նշել, որ Հայաստանում, Փաշինյանի բնորոշմամբ՝ բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, 44-օրյա պատերազմին վերջ դրած եռակողմ համաձայնությունների մասին տեղեկացավ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը Փաշինյանի կողմից ստորագրելուց մեկ ժամ անց միայն:

Ինչո՞ւ արցախյան խնդրի լուծման այս տարբերակի մասին Փաշինյանը չտեղեկացրեց ժողովրդին․ հնչում են տեսակետներ, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չէր այն քննարկել քաղաքացիների հետ, շատ արագ որոշում կայացնելու անհրաժեշտություն կար։ Փաստ է, սակայն, որ մինչև պատերազմը նույնպես հանրությանը բանակցությունների վերաբերյալ տեղեկություն գրեթե չի տրամադրվել:

Նիկոլ Փաշինյանն առաջինն էր նաև այն ղեկավարներից, որը շրջանառեց թեզ, թե ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս մասին Փաշինյանը հայտնել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ: Սակայն ընթացքը ցույց տվեց, որ այս տարվա նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը շահեկան էր միայն թշնամու համար:

Արդեն վարչապետության երկրորդ տարում՝ 2019 թվականի ապրիլի 8-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հարցի բանակցությունները սկսում է զրոյական կամ իր սեփական կետից:

Նույն թվականի նոյեմբերի 3-ին էլ, բանակցություններն իր սեփական կետից սկսելու հայտարարությունից յոթ ամիս անց, Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցի կարգավորման հարցում լավատեսական դինամիկա կա:

Բանակցություններում հետաքրքիր դինամիկա արձանագրած Փաշինյանը երեք ամիս անց՝ 2020-ի հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ հանկարծակի հայտարարեց, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում էր, որ իր իշխանությունն ավելի լավ է բանակցում հակամարտության խնդրի կարգավորման համար, քան նախկին իշխանությունները: Մարտի 12-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ նա նախկինների դիվանագիտությունը համեմատեց «կոշիկ լիզողի» մակարդակի հետ:

Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հանրությանը չտեղեկացրեց, թե ինչ է բանակցում թշնամական երկրի ղեկավարի հետ: Այս հարցի հետ կապված Հայաստանի վարչապետի թարմ ասելիքներից մեկը հնչեց այս տարվա մայիսի 6-ին՝ «Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»:

2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ոչ արդիական դարձավ: Ովքե՞ր են Արցախյան երկրորդ պատերազմի պարտության մեղավորները և ինչո՞ւ Փաշինյանը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ իր խոստումներում թերացավ․ հանրությունն ակնկալում է, որ այս հարցերի պատասխանները կտան քննիչ հանձնաժողովները, իսկ մեղավորները կպատժվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան