Սևանի կիսապաշտպանը հեռացել է թիմից
«Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Համլետ Ասոյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս «Սևանում», հեռացել է Գեղարքունիքի մարզը ներկայացնող ակումբից: Այս մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Սևան» ֆուտբոլային ակումբում
6 ամիս հանդես գալուց հետո, դադարեցնում եմ ելույթներս և գործունեությունս այս ակումբում:
Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը,մարզչական շտաբին և ադմինիստրատիվ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:
Ցանկանում եմ հաջողություններ և հաղթանակներ»-գրել է Ասոյանը: