951,859,333 ՀՀ դրամի հատկացում. ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին

Լուրեր

17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ Հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, անցավ ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը:

Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած նախագծերի բյուջեն կազմում է 951,859,333 ՀՀ դրամ :

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցվել է 523,000,000 ՀՀ դրամ (1,000,000 ԱՄՆ դոլար):

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կնքվել է 180,000,000 ՀՀ դրամի (344,168 ԱՄՆ դոլար) պայմանագիր, որի շնորհիվ կգործի 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբորատորիա:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը 30,000 վերմակ տրամադրելու համար կնքվել է պայմանագիր, բյուջեն՝ 135,000,000 ՀՀ դրամ (258,126 ԱՄՆ դոլար):

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը 10,000 անկողնային պարագաների փաթեթ տրամադրելու համար կնքվել է պայմանագիր, բյուջեն՝ 40,000,000 ՀՀ դրամ (76,481 ԱՄՆ դոլար):

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ում ապաստանած արցախցի ընտանիքներին տրամադրվել է 100 վերմակ և անկողնային պարագաներ, բյուջեն՝ 2,440,000 ՀՀ դրամ (4665 ԱՄՆ դոլար):

Սյունիքում և Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած 1-4 դասարանի 415 դպրոցահասակների տրամադրվել են դպրոցական պարագաների փաթեթներ (պայուսակ, գրենական պիտույքներ և այլն), բյուջեն՝ 5,460,025 ՀՀ դրամ (10,440 ԱՄՆ դոլար):

ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղիի (ծննդաբերության պատրաստվող) և 0-6 ամսական 100 երեխայի տրամադրվել է համապատասխանաբար ՄԱԿ-ի և ԱՍՀՆ-ի կողմից նրանց համար մշակված կենցաղային և հիգիենիկ պարագաների փաթեթներ, բյուջեն՝ 8,412,300 ՀՀ դրամ (16,085 ԱՄՆ դոլար)։

Ստեփանակերտում բացվել է մեկամսյա անվճար հացատուն՝ Արցախի տեղահանված բնակչությանը՝ մայրերին և երեխաներին, ինչպես նաև միայնակ տարեցներին օրական երկանգամյա սնունդ ապահովելու նպատակով, 6767 այցելու, բյուջեն՝ 15,750,000 ՀՀ դրամ (30,115 ԱՄՆ դոլար):

Ամանորի կապակցությամբ Ստեփանակերտի Հացատան այցելու 141 երեխայի տրամադրվել է նվեր-փաթեթ՝ սննդի օգտագործման և հիգիենայի պարագաներով, բյուջեն՝ 733,200 ՀՀ դրամ (1402 ԱՄՆ դոլար)։

ՀՀ ԱՍՀՆ ուղղորդմամբ Հայաստանում արցախցի ընտանիքներին ապաստանած կացարաններին տրամադրվել է 192 միավոր էլեկտրատեխնիկա, բյուջեն՝ 7,212,500 ՀՀ դրամ (13,790 ԱՄՆ դոլար):

Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհայտ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան 5150 երեխայի տրամադրվել են ամանորյա թատերական ներկայացումների տոմսեր և նվեր-փաթեթներ, բյուջեն՝ 15,161,308 ՀՀ դրամ (28,328 ԱՄՆ դոլար)։

Դիլիջան քաղաքում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև տեղացի մոտ 1500 երեխայի համար կազմակերպվել է ամանորյա կրթաժամանցային միջոցառում, բյուջեն՝ 18,550,000 ՀՀ դրամ (35,469 ԱՄՆ դոլար)։

«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը» ՊՈԱԿ-ին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, բյուջեն՝ 140,000 ՀՀ դրամ (268 ԱՄՆ դոլար):

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը հունվար ամսին կշարունակի հումանիտար օգնության ծրագրերը: Սակայն, ունենալով հստակ գիտակցություն ու պատասխանատվություն առ այն, որ անհրաժեշտ է մարդկանց ապահովել արժանապատիվ միջավայրով՝ դժվարությունները հաղթահարելու, ոտքի կանգնելու ու զարգանալու համար, հրատապ միջոցառումներին զուգահեռ մշակվում են նաև երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որոնք անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում: