Մեկնարկել է անշարժ գույք կորցրած արցախցիների սոցիալական աջակցության ծրագիրը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար: Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից՝ մանրամասնելով, որ սկսվել է ծրագրի դիմումների ընդունումը։

Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։

Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ (աջակցության գումարի չափ՝ 300 000) հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։

Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։