Կարճվել է «Արցախգազ»-ի դեմ հարուցված վարչական վարույթը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Տարեվերջյան նիստում Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ կարճվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:

Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից այս տարվա օգոստոսի 24-ին Ստեփանակերտ քաղաքում իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ սեղմված գազի գինն աճել է՝ 1 խորանարդ մետրի համար 20 դրամի չափով՝ նախկին 220 դրամի փոխարեն՝ կազմելով 240 դրամ: Օրենքով սահմանված կարգով հանձնաժողովը` 2020 թվականի սեպտեմբերի 21-ի որոշմամբ, «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ` հաշվետու ժամանակաշրջանում սեղմված գազի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ:

«Արցախգազ»-ի կողմից համապատասխան տեղեկատվություն ներկայացնելուց հետո հանձնաժողովը համապատասխան վերլուծության հիման վրա 1 խմ սեղմված գազի գինը նվազեցրել է 5 դրամով (իրացման գինը՝ 235 դրամ), իսկ օգոստոսի 29-ին՝ ևս 5 դրամով (իրացման գինը՝ 230 դրամ): Հաշվի առնելով, որ ընկերությունը նվազեցնելով սեղմված գազի իրացման գինը 10 դրամով փաստացի վերացրել է օրենքով սահմանված խախտումը, հանձնաժողովը կարճել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ հարուցված վարչական վարույթը: