ՌԴ-ն ու Բելառուսը պայմանավորվել են նավթի ու գազի սակագնի վերաբերյալ․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինսկն ու Մոսկվան պայմանավորվել են 2021 թվականին Բելառուսին նավթի ու գազի մատակարարումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչպես միշտ, ցանկացած տեսակի բանակցություններ ուղեկցվում են պայմանների որոշակի սակարկությամբ: Բայց սկզբունքորեն Բելառուսի համար ամեն ինչ ավարտվեց լավ, բարենպաստ պայմաններով», – ասել է նա:

Հինգշաբթի օրը «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը արձանագրություն էին ստորագրել 2021 թվականին ռուսական գազի գինը սահմանելու կարգի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, գինը ուղղակիորեն չի նշվել: Այս տարի այն կազմում էր 127 դոլար հազար խորանարդ մետրի համար, բայց Մինսկը պնդում է, որ այն պետք է իջեցվի: Ավելի ուշ Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հստակեցրել է, որ այն «գործնականում կլինի ներկայիս մակարդակի վրա»:

Ինչ վերաբերում է նավթին, Գոլովչենկոն հայտարարել էր, որ հաջորդ տարվա բոլոր պայմանագրերը կստորագրվեն մինչև դեկտեմբերի վերջ, իսկ որոշ խոշոր ռուսական մատակարարների հետ արդեն կնքված են պայմանագրեր:

Նշենք, որ կողմերից և ոչ մեկը չի հայտարարել որոշակի սակագին:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները  Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջարկել էին մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության ծրագրում «ոչ խտրական» մոտեցում արձանագրել, այսինքն՝ գազի փոխադրման և տարանցման միասնական սակագին սահմանել՝ անկախ ծագման երկրից: Սակայն այս առաջարկը մերժվել է ՌԴ կողմից։ ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը մերժեց Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ հայտարարելով, որ գազի միասնական սակագին կարելի է մտցնել, եթե հասնեն ինտեգրման որոշակի մակարդակի՝ միասնական շուկա, միասնական բյուջե, միասնական հարկային համակարգ: Այլ կեպ ասած՝ սկզբում՝ խորը ինտեգրում, հետո՝ գազի գին:

 

Տաթև Ֆռանգյան