Մեր ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել. «Արաքս Թռչնաֆաբրիկան» կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելուն վերաբերող որոշման, ըստ որի տուգանք է կիրառվել մի շարք ընկերությունների՝ այդ թվում նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ։

Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, ավելի քան 20 տարի գործունեություն ծավալելով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում, մշտապես առաջնորդվել է ՀՀ-ում գործող օրենքների պահանջներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ի` 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործողությունները որակվել են որպես «հակամրցակցային համաձայնություն», համարում ենք անհիմն ու հայտարարում, որ ընկերությունը երբևէ հակամրցակցային համաձայնության չի եկել որևէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ։ Ուստի «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն պատրաստվում է բողոքարկել նշված որոշման իրավաչափությունը՝ իր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով»:

Ավելի վաղ նշվել էր, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։