Հնդկաստանն ու Չինաստանը պատերազմի եզրի՞ն․ երկու ամենահզոր զինված ուժերը մարտական պատրաստի վիճակի են բերվել․ The Times

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ասիական երկու գերտերությունների միջև տասնամյակներ շարունակվող ամենավտանգավոր դիմակայության հետևանքով Հնդկաստանն ու Չինաստանը Հիմալայների բարձունքում զորքերը մարտական վիճակի են բերել՝ ներգրավելով  հրետանի, զրահատեխնիկա ու ավելի քան 100,000 զինծառայող, գրում է The Times-ը։

Պարբերականը նշում է, որ հազարավոր չինացի զինվորներ տեղակայվել են հնդկական հողի վրա․ աշխարհի երկու ամենահզոր զինված ուժերը 5000 մ-ից ավելի  բարձրության վրա միմյանց դեմ են դուրս գալիս բանակցություններ վարելու` հակամարտությունը փակուղուց հանելու համար, մինչդեռ բարձունքում  ջերմաստիճանը հասնում է – 40C:

Տարածքային վեճը սրվել է այն բանից հետո, երբ այս տարի սահամանային միջադեպի արդյունքում զոհվեց 20 հնդիկ ու անհայտ թվով չինացի զինվոր։ Դիմակայությունը մտավախություններ է առաջացրել, որ կողմերից մեկի սխալ հաշվարկը կարող է բաց բախման հանգեցնել միջուկային զենք  ու շուրջ  2.7 միլիարդ բնակչություն ունեցող երկու երկրների միջև։

Ըստ որոշ գնահատականների՝ մայիսին չինական զորքերը մի քանի վայրերում հատել են Լադախի վիճելի լեռնային սահմանը՝ Գալվան հովտում և Պանգոնգ լճի շրջանում գրավելով ռազմավարական դիրքեր, արդյունքում Հնդկաստանը հակառակորդին զիջել է ավելի քան 250 քառակուսի կիլոմետր ռազմավարական կարևոր տարածք:

Հոդվածագիրը նշում է, որ այժմ վտանգի տակ է հայտնվել Կարակորամի լեռնանցքով Մետաքսի ճանապարհը, որը կարող է ավելի բարենպաստ ճանապարհ բացել Չինաստանի Սինցզյան նահանգից դեպի Պակիստան ՝ Հնդկաստանի դարավոր մրցակից երկիր: Չինաստանի ներդրումները Պակիստանում և դեպի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցք կազմում են միլիարդավոր դոլարներ։ Այս ներդրումներն առանցքային են նախագահ Սի Ծինփինի «Գոտի և ճանապարհ» ծրագրի կյանքի կոչման համար: Հյուսիսային սահմանների երկայնքով շրջապատված լինելով Պակիստան-Չինաստան դաշինքի ուժերի կողմից, Հնդկաստանի ազդեցությունը Լադախի և վիճելի Քաշմիրի շրջանի վրա կարող է թուլանալ:

«Չինաստանի համար սա աննախադեպ քայլ էր։ Չնայած Հնդկաստանի տնտեսությունում իր հսկայական մասնաբաժնին, նրանք գնացել են այդ թշնամական էքսպանսիային։ Դա, անշուշտ, կապված է գլոբալ քաղաքականության հետ։ Հնդկաստանը, հնարավոր է, պրոքսի թիրախ է եղել ԱՄՆ-ին պատասխան հարված հասցնելու համար, որը Թրամփի օրոք ավելի ագրեսիվ դիրք է գրավել Չինաստանի նկատմամբ»,- ասել է հնդկա-չինական հարաբերությունների փորձագետ Փունչոկ Սթոբդանը:

Տաթև Ֆռանգյան