Լավ անցա՞վ արձակուրդը. Արարատ Միրզոյանը՝ վարչապետին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով թանկացումներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց. «Արդյո՞ք արդեն պարզ է, թե որ հարցում է հնարավոր շտկումներ անել և նահանջ անել որոշակի, որպեսզի թանկացումները սուր չչոքեն քաղաքացիների բկին»:

Վարչապետն արձագանքեց. «2,6 տոկոս գնաճ, որ դուք ասում եք՝ «չոքել է մեր դռանը»… Ո՞ր գինն է չոքել մեր դռանը: Քիչ առաջ մեր գործընկերն ասաց, որ մենք դեռ սեպտեմբերին էինք կանխագուշակում, որ սակագինը բարձրանալու է: Ես ձեզ ուզում եմ տեղյակ պահել, որ մենք կիրառել ենք այն օրենքը, որը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերին: Այդ օրենքի մեջ գրված էր այն, ինչ պետք է լիներ: Պարզ է, որ հարկային բեռն ավելացնելը հաճելի բան չէ: Մենք ունենք արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մի ուրիշ տեղ պետք է անեինք, որպեսզի այլ մուտքեր ունենայինք, որոնք թույլ են տալիս սպասարկելու մեր պարատավորությունները»:

Մանրամասները՝ տեսանյութում: