Փակվել են ծննդատներ․ ծառայությունների որակը չի փոխվել․ Իմքայլական պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

«Դուք նախանձելի ջերմեռանդությամբ եք այս օերնքը վերջին երկու տարիների ընթացքում  արարում, ներկայացնում, նրա համար պայքարում և ուրախ կլինեի, որ նման ջերմեռանդությամբ վերաբերվեիք իրականությանը և փորձեիք այն փոխել»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը ներկայացնող առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

Պատգամավորի խոսքով՝ 2019 թվականին առաղջապահությանն ուղղված ծախսերն ավելացել է 24 տոկոսով, բայց այն ժողովրդագրական ցուցանիշների վրա որևէ փոփոխությունների չի բերել և նույնիսկ կան ոլորտներ, որտեղ կան վատթարացումներ: «2019 թվականին մահացության թիվը 2 տոկոսով աճել է, ես չեմ խոսում 2020 թվականի մասին, որը պայամանավորված է կորոնավիրուսով: Նորագոյացություններից մահերի թիվը աճել է 4 տոկոսով: Այստեղ գիտեմ, որ անպայման կպնդեք՝ ծխելու հետևանք է: 2019 թվականին Հայաստանում մայրական մահացությունը կազմել է 32.3 պրոմիլ՝ լինելով ամենաբարձրը նախորդ 5 տարիների համեմատ:

Չնայած առողջապահության համակարգին հատկացվող գումարների ավելացմամբ ծառայությունների հասանելիությունը փոփոխությունների չի ենթարկվել: Ոչ աղքատների 12 տոկոսը, աղքատների 24.5 տոկոսը և ծայրահեղ աղքատների 49 տոկոսն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է չօգտվել առողջապահական ծառայություններից: Փակվել են ծննդատներ և ծառայությունների որակի բարելավման հարցում ևս չկան փոփոխություններ»,-ասաց պատգամավորը: