Ռուստամ Բադասյանը ԲԴԽ հայտարարությունն ու դատարանի որոշումը ՀՀ քաղաքացու դեմ գործողություն է որակում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ ուղղված գործողություն է համարում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս. Կ․-ի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը մերժելը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունն այդ առնչությամբ:

«Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջի վարողը սրամտում է։
Երևի շատ զվարճալի է թվում ստեղծված իրավիճակը, երբ դատարանի կողմից չեն պաշտպանվում քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները։
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա ուղղված է գործող իշխանության դեմ, ապա չարաչար սխալվում է․ սա գործողություն է ուղղված Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դեմ։
Իրականում նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում, ինչը բացի քաղաքացիներից, հենց դատավորներին պետք է մտահոգի։
Հ․Գ․ Գիտեմ, հիմա կասեք վեթինգը բա չարեցիր, դրա համար խնդրում եմ նայել հարցազրույցի այս հատվածը, իսկ ԲԴԽ ֆեյսբուքյան էջի գրառումը՝ մեկնաբանություններում է»,- Բադասյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում, արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի գրառմանը, որը հետևել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հրապարակմանը:

Գոռ Աբրահամյանը սոցիալական ցանցի իր էջում նշել էր, որ այդ որոշումը դատարանը կայացրել է մի իրավիճակում, երբ հրապարակում հայտարարությունն արվել է ուղիղ և բաց տեքստով, առանց այլևայլությունների, առանց որևէ երկիմաստության, մեկնաբանելիության տեղ չթողնելով։

Ի պատասխան Գոռ Աբրահամյանի գրառմանը, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

«Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- նշել է Խաչատրյանը: