Ռուսական բանակն ամրապնդում է իր դիրքերը Սիրիայի հյուսիսում՝ թուրքամետ ուժերի առաջխաղացման ֆոնին ․ Al-Masdar News

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» արաբ-քրդական դաշինքի հրամանատարությունը , որում գլխավոր դերակատարությունը խաղում են քրդական ինքնապաշտպանական ուժերի ջոկատները, համաձայնել է Ռաքքա նահանգի հյուսիսում ռազմավարական նշանակության դիրք զբաղեցնող  Այն-Իսա քաղաքը մոտ ժամանակներս փոխանցել Սիրիայի իշխանական ուժերի ու ռուսական զինվորականների վերահսկողությանը։ Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը՝ հղում կատարարելով իր քրդական աղբյուրներին։

Sputnik Arabic-ին տված հարցազրույցում քուրդ փորձագետ Օմար Ռախմոնը հայտել է համաձայնության մասին, որը կնքվել է անցած կիրակի օրը Այն-Իսայում։ Տեղեկացվում է, որ մի քանի օր շարունակ բանակցելուց հետո «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնել են քաղաքը հանձնել ռուսական կողմին ու սիրիական բանակին։ Ռախմոնի խոսքով՝ համաձայն առկա տեղեկություններին՝ Թուրքիայի ԶՈւ-ն պատրաստվում էր հարվածներ հասցնել քաղաքին , սակայն քաղաքը ռուսական ուժերին ու սիրիական բանակին հանձնելու մասին որոշումից հետո  գրոհները կանխվել են։

Al-Masdar News-ը նշում է, սակայն, որ չնայած Ռախմոնի հայտարարությանը՝ դեկտեմբերի 28-ի գիշերը Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները գրոհել են Ալ-Մուշարիֆի շրջանում քրդական դիրքերը՝ մի քանի տասնյակ արկեր արձակելով Այն-Իսայից ոչ հեռու գտնվող այս գյուղի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան