Տնտեսությունը 35 մլն դոլար կկորցնի նախագծի ընդունման դեպքում․ կունենանք 310 մահ․ Կառավարությունը դեմ է «Իմ քայլի» նախագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը կարծիք հայտնեց, որ օրենքի նախագիծը ոչ միայն հիմնավորված չէ, այլ նաև դրա ընդունման դեպքում երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար, կգրանցվի 310 մահ։

«Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, և ծխախոտի դեմ պայքարը մեզ օգուտներ է բերելու, որովհետև ուղեկցող հիվանդություններից են այսօր մահանում, իսկ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների համար առաջին ռիսկը ծխախոտն է: Միջազգային փորձագետները գնահատել են, որ եթե մեր ամբողջ բնակչությունը հիվանդանա, ապա ամբողջ բնակչությունից 117 հազար մարդ բարձր ռիսկի տակ է գտնվում՝ հոսպիտալացվելու, ծայրահեղ ծանր տանելու հիվանդությունը և մահանալու՝ ծխելու պատճառով»,-նշեց փոխնախարարը:

Նանուշյանի խոսքով՝ մի քանի օրվա ընթացքում միջազգային փորձագետների հետ իրենք փորձել են գնահատականներ տալ ու հաշվարկներ անել:

«Ծխախոտը շատ թանկ է նստում մեր երկրի վրա։ Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 մլրդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4.2 տոկոսին: Գնահատեցինք, թե այս նախագիծը ինչքան կնստի մեր երկրի վրա: Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու երեք դրույթները հետաձգենք ևս մեկ տարով, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար՝ միայն 2021 թվականի ընթացքում: Եվ միայն այս նախագծի արդյունքում մենք կունենանք 310 մահ»,- ասաց առողջապահության փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: