35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

ՔԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերի 8-ին, Հայաստանյան բանկերից մեկում բացել է ընթացիկ և քարտային հաշիվներ:  Այնուհետև 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:41-ին, ընթացիկ հաշվին կանխիկ եղանակով մուտքագրել է 11.000.000 ՀՀ դրամ, որը նույն օրն ամբողջությամբ Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով փոխանցել է քարտային հաշվին, որից հետո մեկ այլ ընկերության օնլայն համակարգի միջոցով, իր քարտային հաշվին կցված վճարային քարտից իրականացրել է 3.852.500 ՀՀ դրամի և 7.084.700 ՀՀ դրամի չափով՝ թվով երկու առցանց փոխանցում այդ ընկերության հաշվեհամարին: Այնուհետև, նույն օրը՝ ժամը 19:11-ին, մեկ այլ Բանկի բանկոմատով ծածկագրի 3 անգամյա հաջորդաբար սխալ մուտքագրմամբ դիտավորյալ բլոկավորել է իր քարտային հաշվին կցված վճարային քարտը, որից հետո, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, Ինտերնետ Բանկ ծառայության միջոցով բարեհաջող իրականացրել է իր քարտային հաշվում ֆիզիկապես գոյություն չունեցող վերոհիշյալ գումարների հետ փոխանցում իր ընթացիկ հաշվին և նույն օրը՝ ժամը 21:11-ին, գումարը կանխիկացրել է՝ ապօրինաբար անհատույց տիրանալով առանձնապես խոշոր չափերով շուրջ 11 մլն ՀՀ դրամ գումարին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: