Թուրքիայի զինուժը գնդակոծել է Աֆրինի քրդերի հենակետերը

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Սիրիայի Աֆրին նահանգ ներխուժել պատրաստվող Թուրքիայի զինված ուժերը գնդակոծել է տեղի քրդական  «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դիրքերը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հաուբիցներով արձակված կրակից սպանվել է 30 քուրդ զինյալ և ոչնչացվել վերջիններիս մի շարք թաքստոցներ. տեղեկացնում է EH-ն:

Այժմ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները և թուրք զինվորները (20.000 կենդանի ուժ) հրամանի են սպասում, որ ցամաքային գործողություններ սկսեն Աֆրինում: 

Միջանկյալ նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությունները իրականացվելու են «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ:

Աղբյուրը, հղում անելով Սիրիայի ընդդիմադիր ուժերի աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին է տարամադրել «MANPAD» տեսակի շարժական ՀՕՊ հրթիռներ:

Պաշտոնական Անկարան  վերջին օրերին  թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող մի շարք շրջաններում (Մարդին, Շանլըուրֆա. Գազիանթեփ, Հաթայ), զինտեխնիկա է կուտակել: Իրենց հերթին քրդական ուժերը Սիրիայի Քոբանի և Քամըշլը շրջաններից իրենց ուժերը տեղափոխել են Աֆրին:

Հիշեցնենք, որ  այն բանից հետ, երբ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին որոշում կայացրեց, Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, որ իրենք անհրաժեշտության դեպքում կարող են ներխուժել Սիրիաի Աֆրին նահանգ և ռազմական գործողություն իրականացնել: Վերջինս գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում: