Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 995, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583»,- գրել է Ավետիքյանը:

Հիմնադրամի տնօրենը հավելել է, որ վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 արցախցի զինծառայողների ընտանիքներ ևս կստանան հատուցումներ:

«Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն: Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»: