ՄԻՊ  ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձազրույցներ  են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ:

Այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակիապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

 Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդխորհրդատվությունը տրամադրվել է նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:

Տեղի է ունեցել առանձնազրույց նաև Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում պարզվել է, որ այսօր Հովհաննես Հարությունյանը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է աջ ծնկան հոդի ռենտգենոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև զննվել է վնասվածքաբանի կողմից:

Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրան տրվել է անհրաժեշտ իրավական խորհրդատվություն՝ կապված քրեակատարողական հիմնարկ փաստաբանի մուտքին առնչվող օրենսդրական կարգավորումների հետ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:

Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։